ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Մի քիչ անձնական ու սենտիմենտալ

Մի քիչ անձնական ու սենտիմենտալ
15.09.2023 | 13:01

Ինձ մի քանի անգամ հանդիմանել են, թե ինչու՞ է «քաղաքականությունը էսքան քեզ տարել»։ Ինձ հանդիմանել են, որ կապերս խզում եմ մարդկանց հետ, ում հետ ժամանակին մոտ եմ եղել, ընկեր եմ եղել, հազար ու մի լավ ու վատ օրեր ենք կիսել և այլն։

Պատասխանը պարզ է շատ ու մարդկային։ Ո՞նց կարող ես շարունակել սրտիդ մոտ պահել էն մարդուն, ով իրեն երջանիկ է զգում մի իրավիճակում, որում դու քեզ դժբախտ ես զգում։ Ախր, չէ՞ որ երջանկությունը կամ դժբախտությունը միայն անձիդ, ընտանիքիդ, նեղ շրջապատիդ մասշտաբով չես չափում։

Վերցնենք Նիկոլ Փաշինյանի էսօրվա ելույթները։ Էդ ծավալի կեղծիք ու մանիպուլյացիա վարպետորեն գործածելու նրա կարողությունը յուրաքանչյուր կշռադատող, հիշողություն ունեցող, իր երկիրն ու մշակույթը սիրող մարդու մոտ, մեղմ ասած, խիստ բացասական էմոցիաներ է արթնացնում։ Իսկ եթե այդ ելույթից քեզ հարազատ մարդը ստանում է դրական էմոցիա («այ, տեսա՞ր ոնց տեղը դրեց մեր Նիկոլը»), ուրեմն, կա՛մ դու ես աննորմալ, կա՛մ դիմացինդ: Ու քանի որ խիստ դժվար կամ անհնարին է այդ կա՛մ-կա՛մ-ը բացահայտելը տվյալ մարդու հետ հաղորդակցության մեջ, ուստի ավելի լավ է հեռավորության վրա մնալ, մանավանդ, եթե ձևականությունը, երկերեսանիությունը քո ոճը չեն։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 4723

Մեկնաբանություններ